Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը պարզաբանում է՝ ինչու չեն բարձրացնում նվազագույն աշխատավարձը (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 17:40

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին ձեռնպահ են մնում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 65 հազար դրամ դարձնել, քանի որ կան մի շարք խնդիրներ:

Նշենք, որ այսօր կառավարությունը մերժեց Ազգային ժողովի՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ «Վերջին տարիներին կառավարության որդեգրած քաղաքականությունը նվազագույն աշխատավարձի հետեւողական բարձրացումն էր, եւ 2013-2015 թվականներին ամեն տարի նվազագույն աշխատավարձի չափն ավելացել է, այս տարիների ընթացքում 64%-ի չափով: Իհարկե կառավարության ծրագրով նախատեսված էր նաեւ դրա ավելացում մինչեւ 65 հազար դրամ՝ 2017 թվականի համար, բայց ելնելով ներկայիս իրողություններից, այս պահին ձեռնպահ ենք մնացել 2016-ի համար աշխատավարձերի չափերի ավելացման»:

Ըստ նախարարի, ներկայումս աշխատավարձի բարձրացում, նշանակում է լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որոնք միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չեն եղել եւ 2016-2018 թվականին. դա շուրջ 13 միլիարդ դրամ է այս տարվա պետական բյուջեի համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930