Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի կոմպոզիտոր Նարեկ Անդրեասյանը Գերմանիայում կայացած միջազգային մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել 

Ապրիլ 28,2016 17:32

Պատանի կոմպոզիտոր Նարեկ Անդրեասյանը Գերմանիայի Դարմշտադ քաղաքում կայացած Ռախմանինովի անվան պատանի կոմպոզիտորների միջազգային II մրցույթում զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը: 53 մասնակիցների մեջ (երկու ենթախմբերով) Նարեկի “Էտյուդ-պատկեր” դաշնամուրային ստեղծագործությունն արժանացել է Ժյուրիի բարձր գնահատանքին: Ի դեպ, Հայաստանից միայն Նարեկն էր մասնակցում մրցույթին:

– Անկեղծ՝ ուրախ եմ շատ, որ կարողացա իմ ստեղծագործությամբ բարձր պահել երկրիս պատիվը: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախում զոհված հերոսների հիշատակին և այս պահին մարտնչող հայ զինվորներին:

Նարեկ Անդրեասյանի համար Ռախմանինովի անվան մրցույթն առաջին միջազգային ստուգատեսն էր: Հավելենք, որ պատանի կոմպոզիտորի կոմպոզիցիայի ուսուցիչը Դավիթ Բալասանյանն է:

 

 

Հարգանքներով՝ Հայաստանի կոմպոզիտորների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լալա says:

    Կեցցե՛ս Նարեկ ջան, հիմա շատ-շատերն են ուրախացել քո հաղթանակով, այո-այո, հաղթանակ, որովհետև հերթական անգամ, Հայաստանի հերթական ներկայացուցիչը, ընդ որում՝ միակը, միջազգային հարթակում չքնաղ անունով ՀԱՅԸ հնչեցրեց հայի հոգու ստեղծագործությունը և տասնյակների մեջ դարձավ երկրորդը: Տա, Աստված, որ մի օր ըմբոշխնենք քո անհատական համերգը Խաչատրյան համերգասրահում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930