Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհված 20-ամյա հերոսի ընտանիքը բնակվում է փլված ու խոնավ տանը՝ թշվառության մեջ (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 28,2016 17:21

Քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկի՝ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքը բնակվում է Գյումրու երկաթգիծ կոչվող թաղամասի խորքերում՝ անմարդկային պայմաններում. փլված, խարխուլ ու խոնավ մի կառույցում, որն ամեն վայրկյան փլուզման ենթակա է. վտանգ է սպառնում ընտանիքին:

Վլադիմիրի մայրը՝ Սվետլանա Մելքոնյանը, մեզ պատմեց, որ իրենց ընտանիքը երկրաշարժից անօթեւան մնացածների հերթացուցակում զբաղեցրել է 29-րդ կետը, սակայն, չգիտես ինչպես, դուրս են հանել հերթացուցակից: Տիկին Սվետլանան ստիպված է եղել իր երկու որբացած տղաների հետ (ամուսինն արցախյան պատերազմի մասնակից է. մահացել է՝ ծանր հիվանդանալով, երբ Վլադիմիրը դեռ երկու տարեկան էր) ապաստանել է հայրական տանը, որը տան նման չէ: Վերջինս շատ բան չի ուզում, խնդրում է օգնել մի ծածկ ունենալ գլխավերեւում:

Vladimir_Melqonyan-8 Vladimir_Melqonyan-6 Vladimir_Melqonyan-5 Vladimir_Melqonyan-4 Vladimir_Melqonyan-3 Vladimir_Melqonyan-2 Vladimir_Melqonyan-9

Վլադիմիրի ընտանիքի միակ ապրուստը ծեր, շաքարային դիաբետով տառապող տատիկի ու պապիկի թոշակն է: Մեծ եղբայրը՝ բանակից վերադառնալուց անմիջապես հետո մեկնել էր արտագնա աշխատանքի, սակայն դեռ տեղ չհասած՝ լսել էր եղբոր զոհվելու գույժն ու վերադարձել:

Մայրը պատմում է, որ եղբայրը 3 տարի չէր տեսել եղբորը, նա եւս բանակում է եղել, հիմա էլ նրան եղբոր գերեզմանից տուն բերել չի հաջողվում, անդադար սգում է…Եթե տուն է գալիս, ապա 5 րոպեով, այն էլ եղբոր նկարի առաջ կանգնելու: Վլադիմիրին մնացել էր ընդամենը երկու ամիս ծառայությունից հետ գալու համար:

Հարազատները պատմում են, որ նա փափագած ուզում էր Արցախ գնալ, երբ զինկոմիսարիատում մերժել են՝ հասկացնելով, որ որբ ես, չեն տանի քեզ Արցախ, կուղարկեն Իջեւան, Վլադիմիրը կռիվ է տվել, այնպես դասավորել, որ անպայման Արցախ գնա:

Վշտից կծկված պապիկը փառք է տալիս Աստծուն, որ Վլադիմիրի դին գոնե նորմալ վիճակում են բերել. խոշտանգված չի եղել, կարողացել են հուղարկավորել դեմքն ու մարմինն առանց ծածկելու:

Մայրն էլ ցույց է տալիս հյուրասենյակում Վլադիմիրի անկյունը՝ աղոթագրքերով ու Սրբի նկարներով, առանձնացնում է «Գրպանի աղոթագիրքն» ու ասում՝ այս աղոթքները հանել ենք Վլադիմիրի գրպանից, նա այնպես էր հավատում Աստծուն…»

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ամեն անգամ տեսնելուվ աղքատության այսպիսի պատկերներ, մտածում եմ ինչպես կարելի է մեր հանրապետությունը հանել այս վիճակից: Եվ ինչքան էլ մտածում եմ, միայն մեկ ճանապարհ եմ տեսնում. դա կազմակերպված աշխատանքն է: Հարստության և բարեկեցության համար ուրիշ ճանապարհ չկա: Մեր պատգամավորները այսօր ժամանակի տեսակետից անիմաստ օրենքներ են քննարկում: Մինչդեռ այսօրվա հրամայականը երկրի տնտեսական վիճակի բարելավումն է: Վերջին հաշվով տնտեսությունն է որոշում բանակի սպառազինությունն ու ամրությունը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930