ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի եւ կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Սարգսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ապրիլի 29-ին նախաձեռնել են համերգ վիրավոր զինվորների համար՝ Մուրացանի զինվորական հոսպիտալի բակում: «Գեղեցիկ միջոցառում՝ ոգեւորելու զինվորներին եւ ընդհանրապես շփումները ուսանողության հետ ավելի սերտացնելու նպատակով: Ծրագրում կլինեն հայրենասիրական երգեր եւ բանակի հիմնը»,-հայտնեց պարոն Սարգսյանը:
Նաեւ հավելեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մշտապես աջակցում է նման ձեռնարկներին, օրինակ՝ ամեն տարի Վարդանանց տոնի առթիվ էլ համերգ են ունենում Մայր աթոռում:
Հավելենք, որ Կարեն Սարգսյանը 2006թ-ից է ղեկավարում Համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախումբն ու կամերային նվագախումբը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ԵՊՀ կայքից:
Համերգի ժամը կգրեք? Մուտքն ազատ է, թե?