Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ԱԺ-ում թեժ վեճ սկսեց, երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ուզում է վաճառել Արցախն ու Հայաստանը:
«Սա անհայրենիք անձի ելույթ էր, նույնիսկ՝ դավաճանական: Էս կնոջ տրամադրություն է ձեւավորվել, որ մենք ամեն օր այստեղ հավաքվում ենք՝ իր ծուղրուղուն լսելու»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Բուռն ու չափազանց կոշտ էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի արձագանքը՝ Զարուհի Փոստանջյանին. «Բացարձակ անբարոյական է այստեղ բանակում՝ առաջին գծում զոհված զինվորի արյունը շահարկել: Որեւէ մեկն իրավունք չունի այստեղ իր ճղճիմ անձնական բոնուսները հավաքելու համար շահարկել բանակում զոհված զինվորների արյունը: Դա անբարոյական է զոհվածների եւ նրանց ծնողների հանդեպ: Նրանց ծնողները մեզանից որեւէ մեկին իրավունք չեն տվել այստեղ իրենց քաղաքական դիվիդենտները հավաքելու համար շահարկել նրանց արյունը: Վե՛ր ընկեք ձեր տեղը եւ ձեր խնդիրը փորձեք լուծել բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակներում»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը քննադատեց, որ 3 օր է՝ ԱԺ-ում մրցապայքարի մեջ են, թե ով է ավելի ընդդիմադիր. «Մեկը հերոսական առկախումներով, մեկը ընդդիմադիր մուրաբաների եւ ընդդիմադիր պրոթեզների մասին ճառ է ասում, քասթինգ է ստեղծվել, դեֆիլե է սկսվել՝ ժողովուրդ ջան, ե՛ս եմ ուզուրպացրել ընդդիմության տիտղոսը: Հանգի՛ստ եղեք, ժողովուրդը շատ լավ գիտի շատերի իրական բազարի գինը ընդդիմադիր դաշտում գործելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Բուռն ու չափազանց կոշտ էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի արձագանքը՝ Զարուհի Փոստանջյանին.»
……………………………………………………………………………
ասիկա լրագրողի կարծիքն է, տեղաւորված՝ Տիկին Զոհրաբյանի խօսքերից ճիշտ առաջ, որպէս ներածական անոնց, եւ հետեւաբար կը հանդիսանայ ընթերցողը նախատրամադրելու, անոր կարծիքին ազդելու միտող արտայայտութեան
եւ ոչ միայն կոշտ է եղեր ըսվածը,
այլ՝ «չափազանց» կոշտ…
նոյնանման, ենթակայական ներածականներ երբեւիցէ գրե՞լ էք, մէջբերէլէ առաջ Տիկին Փոստանջյանին ելոյթները… որոնք անշուշտ մի՜շտ նուրբ են, միշտ մեղմ եւ նուրբ, չափազանց նուրբ…
սա լրագրողի կողմէ կարգին կողմնակցութիւն է, քաղաքական կողմնակալութիւն