Aravot.am-ը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում մեդալ նվաճող մարզիկներին խրախուսելու ի՞նչ ծրագրեր ունի:
«Որոշումը կայացվել է դեռ անցած տարի: Օլիմպիական խաղերում 1-ից 3-րդ տեղեր զբաղեցնող մարզիկները, նրանց անձնական եւ հավաքականների մարզիչները, ինչպես նաեւ բժիշկը պարոն Գագիկ Ծառուկյանից կստանան դրամական խոշոր խրախուսանք:
Սկզբունքը հետեւյալն է: Որքան կտա պետությունը, ՀԱՕԿ-ն այդ գումարը կկրկնապատկի: Այսինքն, եթե պետությունը չեմպիոնին նախատեսել է $ 50 հազարին համարժեք դրամ, մարզիկը պարոն Գագիկ Ծառուկյանից կստանա դրա կրկնակին:
Նույն սկզբունքն է նաեւ արծաթե, բրոնզե մեդալակիրների, անձնական, հավաքականի մարզիչների եւ բժշկի դեպքում, որոնք պարգեւատրվում են 50 տոկոսի չափով: Ես հիմա կառավարության համապատասխան որոշումն ամբողջությամբ չեմ հիշում: Կարող եք ինքներդ այն բացել եւ այնտեղ նշված թվերը բազմապատկել երկուսով: Դա կլինի Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱՕԿ-ի սահմանած խրախուսման գումարների չափը», – ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրաչյա Ռոստոմյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում