Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Շատերը պետք է ապացուցեն իրենց պիտանելիության աստիճանը»

Ապրիլ 28,2016 15:42

Ի հեճուկս իր կուսակից Վազգեն Կարախանյանի, Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ չցանկացավ խոսել երեկ ԱԺ ՀԿԿ խմբակցության պատգամավորների եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

Նա պնդում էր, որ նախագահի կողմից դժգոհություններ չեն եղել, նա սրտնեղած չէ: Ասում է, որ նախագահը չի դժգոհել նաեւ «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություններ տալու նախագիծը տապալելու համար. «Ինչի՞ պետք է գոհ չլինի, ի՞նչ է առաջին անգամ է, որ ինչ –որ օրենք չի ընդունվում: Օրենքի տապալումը դեռ չի նշանակում, որ պատգամավորները վատ են աշխատում»:

Manvel-Badeyan-Hamlet-HarutyunyanՀամլետ Հարությունյանը չպատասխանեց նաեւ հարցին` դժգոհություն չի՞ եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ազատագրված տարածքների մասին իր ոչ կոռեկտ ձեւակերպման համար: «Նիստի վերաբերյալ ես բարոյական իրավունք չունեմ ձեզ հետ զրուցելու: Ես չգիտեմ, ես չեմ կարող որևիցե մեկի անունից խոսել: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինձանից գոհ են, թե դժգոհ են, քանի որ ոչ գովել են, ոչ փնովել»,- ասաց Համլետ Հարությունյանը:

Լրագրողների դիտարկումներին, որ Հանրապետականները երեկ տխուր են դուրս եկել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Ընդհակառակը, որովհետև նախագահն այնպիսի անձնավորություն է, որ ցանկացած հանդիպման ժամանակ դրական իմպուլսներ է հաղորդում իր համախոհներին եւ գոնե այս տեսակետից մեր բախտը բերել է: Գլխավոր հրամանատարն ունի կամային այնպիսի հատկանիշներ, որ ամենակրիտիկական պահին, ամենածանրագույն ժամանակում էլ իր հետ հանդիպման ժամանակ ցանկացած զինվոր, քաղաքացի դրական իմպուլս է ստանում: Դա կամային հատկանիշներ ունեցող անձնավորության տեսակ է»:

Ըստ Համլետ Հարությունյանի, նախագահը բացատրություններ չի տվել ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին. «Բոլորի համար հայտնի է, ինչո՞ւ պետք է մեզ բացատրի: Աշխատանքներում թերացումների համար պետք է ոչ միայն նրանց , այլեւ շատ շատերին կարելի է պաշտոնանկ անել: Կրիտիկական պահն է, պատերազմական վիճակ է եւ այնտեղ շատ շատերը պետք է ապացուցեն իրենց պիտանելիության աստիճանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930