Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան.«ԴԱՀԿ-ն շատ տհաճ գործառույթի հետ կապ ունի» (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 15:35

«Միհրան Պողոսյանն իր հրաժարականի պատճառները հստակ շարադրել էր, եւ ես կարծում եմ՝ պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի իրավասու պետական մարմինները, որոնք այս պահին աշխատում են՝ իրենց պարտականությունները կատարեն, սպասենք ավարտին»,-այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան այսպիսի պատասխան տվեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է գնահատում նախարարը Պողոսյանի հրաժարականի հիմնավորումը՝ «ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին», Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Յուրաքանչյուր մարդ իրավասու է իր հրաժարականը պատճառաբանել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար համարում: Ես որպես նախարար, ցանկացած անձ, որ հրաժարական է ներկայացնում ու փաստարկում, պետք է ընդունեմ որպես փաստ»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Միհրան Պողոսյանի աշխատանքը, նախարարն ասաց. «Ես պետք է մի քանի շեշտադրում կատարեմ՝ դատական ակտերի հարկադիր ծառայությունն իր բնույթով, յուրաքանչյուր երկրում, թույլ տվեք ասեմ, թեեւ որպես նախարար եմ խոսում, բայց որպես քաղաքացի էլ ասեմ՝ շատ տհաճ գործառույթի հետ է առնչվում»:

Նախարարի խոսքերով՝ «Իմ կարծիքով, ցանկացած աշխատանքում կարող են լինել թերություններ, եւ այդ թերությունների հետ կապված ես իմ իրավասությունների շրջանակում համապատասխան գործողություններ ձեռնարկել եմ՝ կոնկրետ երեւույթների հետ կապված, երբ ստացել եմ քաղաքացիների դիմումներն ու բողոքները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, Միհրան Պողոսյանի հետ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են եղել:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930