«Նկատողության խնդիր այդտեղ չկար, որովհետեւ ոչ թե մարդկանց պատժելու հավաք էր, այլեւ փորձել հետագայում ավելի բարեկիրթ աշխատելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն`անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների երեկվա հանդիպմանը ԱԺ նախագահն ասաց, որ քննարկել իրենց հետագա աշխատանքին վերաբերվող բազմաթիվ հարցեր, արձանագրվել են բացթողումները:
Դրանցից մեկն էլ այն է, որ ՀՀԿ խմբակցությունը տապալեց երկու ընթերցում անցած «Հրազդան Ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու նախագիծը: «Միայն վերջին ընթերցման ժամանակ ընդդիմությունը օգտվեց եւ քվեարկությամբ չանցավ: Բայց էլի կբերենք»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ եթե ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ ներկա լինեին, ապա նախագիծը կընդունվեր:
ԱԺ նախագահը պնդում է` ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությանն առնչվող հարցեր երեկ չեն քննարկվել: Բայց ինքն իր կարծիքին է. «Չեմ կարծում, որ այս պատերազմական գործողությունների արդյունքում այնպիսի թերացումներ են եղել, որոնց մասին հասարակությունը խոսում է, իսկ ձեզ թվում է, թե ներսում էլ են խոսել»:
ԱԺ նախագահի կարծիքով, Ադրբեջանը զենք է բարձրացրել, որպեսզի գրավի ԼՂՀ որեւէ տարածք, բայց մեր բանակը կարողացել է կայուն պահել իրեն եւ Ադրբեջանը հաջողության չի հասել: Խոսակցություն էլ չկա` նոր պաշտոնանկություններ կլինե՞ն, թե` ոչ:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը`զենքը քիչ է եղել, դրա համար էլ հայկական կողմը կորուստներ է ունեցել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Մեր զենքը տեղում է եղել, բավականին հագեցված է եղել: Դուք բերում եք այն փաստը, որ խոսվում է 80-ական թվականների զենքերի մասին, այդ զենքերը օտարված չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են, առավել եւս մենք որեւէ հարձակողական գործողությունների չենք անցել, պարզապես պաշտպանել ենք մեր դիրքերը»:
Հստակեցումը, որ խոսքն այն մասին է, երբ փամփուշտները վերջացել են, զինվորը ստիպված է եղել բահով կռվել ու համանման այլ դեպքերի՝ անարձագանք մնաց:
Գալուստ Սահակյանն, ի դեպ, չի կարծում, որ դիրք ենք կորցրել. «Դրանք չէի համարի մեզ համար դիրքեր, բայց նաեւ պատերազմ է, եւ հնարավոր է մի երկու դիրք կորցնել, հաջորդ անգամ էլ այդ դիրքերը հետ վերցնել»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կառուցողական զենք…????
Իսկը տգիտության շքահանդես…:)