Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքի մարումը նոր վարկ վերցնելու պատճառ դարձավ (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 14:38

Համաշխարհային բանկը Հայաստանին 30 միլիոն դոլար վարկ կտրամադրի: Այսօր բանկի հայաստանյան գրասենյակում այս մասին ասաց Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին` հայտնելով, որ վարկն ուղղվելու է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացմանը: Այդ գումարները հիմնականում կուղղվեն Երեւանի ՋԷԿ-ի եւ Հայաստանի ատոմակայանի (ՀԱԷԿ)` առեւտրային բանկերին ունեցած վարկերի մարմանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ՋԷԿ-ը նաեւ պարտքեր է կուտակել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերն այս ջերմակայանի հաշվին մարելու հետեւանքով:

Ըստ ՀԲ ծրագրերի ղեկավար Արթուր Կոչնակյանի, ՀԲ վարկով այդ ընկերությունները հնարավորություն կունենան մարել այդ պարտքերը. «Կա սահմանված թիրախ, որ մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Երեւանի ՋԷԿ-ի եւ ատոմակայանի առեւտրային վարկերը նվազեն, որոշակի գումարի չափով: Ամեն մի միավոր նվազեցման դիմաց կտրամադրվի որոշակի գումար Համաշխարհային բանկից»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀԱԷԿ-ի եւ Երեւանի ՋԷԿ-ի ֆինանսական դժվարությունները չհաղթահարելու դեպքում երկրում լիարժեք էլեկտրամատակարարման խնդիրներ կառաջանան: Այսինքն, ըստ ՀԲ պատասխանատուների, ՋԷԿ-ն ու ՀԱԷԿ-ը կատարել են ծախսեր, որոնք չպետք է անեին, հետեւաբար էլեկտրաէներգիա արտադրող այդ ընկերություններում առաջացած ֆինանսական խնդիրները կարող են հանգեցնել էներգիայի արտադրության ծավալների նվազմանը, ինչը լուրջ խնդիր կարող է առաջացնել թե’ բնակչության եւ թե’ տնտեսվարողների համար:

«Նաիրիտ» գործարանի պահպանումը, վերջիվերջո, էլեկտրաէներգետիկ ընկերությունների գործառույթը չէ, բայց ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել, եթե իրավիճակը չֆիքսվի, պարզապես պատկերացրեք, որ, եթե, օրինակ` Երեւանի ՋԷԿ-ը դադարի մատակարարել էլեկտրաէներգիա ցանցին, ինչ տեղի կունենա: Նա շատ խոշոր արտադրող է, եւ ստացվում է, որ երկրում առաջանալու է էլեկտրաէներգիայի մատակարարման բավարար հուսալիության խնդիր` եթե ֆինանսական վիճակը չշտկվի»,-ասաց Արթուր Կոչնակյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930