Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ Իջևանի անտառներից՝ ծառերի սպանդը շարունակվում է. ՀԲՃ

Ապրիլ 28,2016 13:56

Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Տավուշի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տարածքում կան բազմաթիվ ապօրինի ծառահատումներ։

Անտառում ամբողջ օրը տարբեր ուղղություններից լսվում են էլեկտրական սղոցների ձայներ` վաղ առավոտից մինչև ուշ երեկո: Այս լուսանկարներն արված են միայն հիմնական հողային ճանապարհին հարակից տարածքներում, բայց եթե մի քիչ գնանք անտառի խորքերը՝ պատկերն ահավոր կլինի (այդ տարածքում արված բոլոր լուսանկարներին կարող եք ծանոթանալ այս հղումով)։ Բազմաթիվ ավելի փոքր ճանապարհներ տանում են դեպի նոր հատված տարածքներ: Բոլոր կոճղերի վրա կրկին բացակայում են օրինական հատումը հաստատող նշումները։ Թափված փայտի թեփը թարմ է, իսկ կոճղերը սևացրած, քանի որ ձյութանման նյութ են լցնում դրանց վրա, որպեսզի ստեղծեն հին հատման տպավորություն: Կան տարածքներ, որտեղ հատված ծառերն այրել են անվադողերի օգնությամբ։

Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ գործուն միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնամյակ անց մեր ժողովուրդն ականատես կլինի անտառապատ տարածքների կտրուկ նվազմանը՝ անկանխատեսելի էկոլոգիական հետևանքներով։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930