Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանն առաջարկում է քաղաքական ուժերին «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրել (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 13:27

«Մեր ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել, բայց մենք այդպիսի պատրանքներ չենք էլ ունեցել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ նաեւ իր շահերով էր առաջնորդվելու: Ամեն դեպքում, աշխատելու մեր տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելն ու մերժողական կեցվածք ընդունելը»,- այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ասաց, որ որեւէ օրենք ընտրակաշառքը չեն բացառելու, այստեղ այլ լուծում է պետք: Ուստի առաջարկեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ բոլոր քաղաքական ուժերը «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրեն, որ ոչ իրենք, ոչ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու, նաեւ վերահսկման մեխանիզմ սահմանեն:

Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ այդ դեպքում կլինի երկրում նոր որակի իշխանություն ձեւավորելու նախապայման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930