Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միրզաբեկյանը պաշտոնանկությամբ «էժան է պրծել». «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 28,2016 13:23

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու համար գտնվում է Մոսկվայում, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու։

Օհանյանը նաեւ ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներ չի ունեցել, նրանց հետ բանակցություններ էլ չեն սպասվում, «քանի դեռ (ադրբեջանցիները) կրակում են»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»։ Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին աշխատանքից ազատվեցին Պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց թվում էր Ալիկ Միրզաբեկյանը (լուսանկարում), որը պաշտպանության նախարարի տեղակալն էր նյութատեխնիկական ապահովման գծով։

ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում Միրզաբեկյանը պաշտոնանկությամբ «էժան է պրծել»։ Շատերը վստահեցնում են՝ լավ է, որ քրեական գործ չեն հարուցել ու երկար տարիներով ազատազրկել։ Խոսակցությունների համաձայն՝ վերջինիս կատարած աննախադեպ չարաշահումների մասով Սերժ Սարգսյանին մի քանի անգամ զեկուցվել է։ Փոխնախարարին զգուշացնելուց հետո էլ՝ վերջինս շարունակել է աշխատել նույն ձեւով։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930