Լրահոս
Օրվա լրահոսը

ABC 7-ը հրաժարվել է հայերին «բանդիտանման ապուշներ» անվանած օպերատորի ծառայություններից. media.am

Ապրիլ 28,2016 13:20

Ամերիկյան KABC հեռուստակայանի (ABC 7) նախագահ և գլխավոր կառավարիչ Շերիլ Կունին Ֆեյրը ամերիկահայ «Ասպարեզ» թերթին հղած նամակում հայտնել է, որ ապրիլի 24-ին երկու թուրքերից հարցազրույց վերցնելիս հայերին վիրավորած օպերատորն իրենց հաստիքային աշխատողը չէ, իսկ նրա ծառայություններից հեռուստակայանն այսուհետ հրաժարվում է:

«Շնորհակալ ենք համայնքին, որ մեր ուշադրությունը հրավիրեց տեսանյութի վրա: ABC 7- ի մասնագիտական սկզբունքներին հակասում են այդ որակումները, և ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել են դրանք: Տվյալ օպերատորն ABC 7-ի հաստիքային աշխատակից չէ, և հեռուստակայանը որոշել է այսուհետ չօգտվել նրա ծառայություններից»,- նամակում գրել է հեռուստակայանի նախագահը՝ ավելացնելով, որ ամենակարևորն այն է, որ իրենց հեռուստակայանի եթերով սփռված համապատասխան ռեպորտաժն անկողմնակալ ու բարեխիղճ է եղել:

Ավելի վաղ համացանցում տեսագրություն էր տարածվել, որում ամերիկյան ABC 7 հեռուստակայանի՝ Թիմ անունով ներկայացող օպերատորն ազգությամբ թուրք երկու ամերիկացիների հետ զրույցում ասում է, թե հայերի մեծ մասը «բանդիտանման ապուշ» է (thug-tipe idiot):

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930