Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ գուցե Հայաստանի իշխանությունները վերջապես սովորել են, թե ինչպես պետք է հաղթել պատերազմներում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 28,2016 13:07

Հիմա՝ ամենակարեւոր հարցը։ Արդյոք ղարաբաղյան բանակի պատասխան գործողությունները նշանակում են, որ հայկական կողմը հրաժարվում է բանակցություններից։ Կարծում ենք՝ իրականում ճիշտ հակառակն է։ Այսինքն՝ Ղարաբաղի բանակը հենց նրա համար է փորձում վերականգնել շփման գիծը, որպեսզի վերականգնվի նաեւ բանակցային գործընթացը։

Դրա համար էլ վերջին երկու օրերին Հայաստանում աննախադեպ բան է տեղի ունենում՝ մինչ հայկական զորքերը կործանիչ հակահարված են հասցնում հակառակորդին, նույն պահին իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե պատրաստ են ԼՂՀ կարգավիճակի դիմաց տարածքներ զիջել։ Կրկնում ենք՝ դա տեղի է ունենում նույն օրը, նույն ժամին։

Իսկ գուցե Հայաստանի իշխանությունները վերջապես սովորել են, թե ինչպես պետք է հաղթել պատերազմներում։ Գուցե վերջապես հասկացե՞լ են, որ հենց այդպես էլ պիտի անել՝ պիտի հայտարարել զիջումների պատրաստակամության մասին ու միաժամանակ ծանր կորուստներ պատճառել թշնամուն (ինչպես արվում էր 90-ականներին)։

Գուցե վերջապես հասկացե՞լ են, որ եթե անգամ ինչ-որ բաներ զիջելն անխուսափելի է՝ պիտի հաղթողի դիրքերից զիջես, որպեսզի զիջես այնքան, ինչքան ինքդ ես հարմար գտնում, եւ ոչ թե այնքան, ինչքան կպարտադրեն։

Բայց եթե անգամ հասկացել   են՝ արդյոք ուշ չէ, եւ արդյոք չափազանց մեծ գին չենք վճարում այդ ուշացման համար։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930