Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջում են այնպիսի մեքենաներով, որ արաբական շեյխերն իրենց թույլ չեն տա». «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլ 28,2016 13:00

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին չի բավարարում պաշտպանության նախարարության գեներալների պաշտոնանկությունը. «Ես գոնե ակնկալում եմ, որ շատ ավելի լուրջ պաշտոնանկություններ պետք է լինեն»:

Պատգամավորը չի մոռանում, որ պաշտոնանկ եղած գեներալները խոշոր ունեցվածքի տեր մարդիկ են, մինչդեռ նրանք գործարարներ չեն. «Մեր սպայական անձնակազմը շրջում է այնպիսի մեքենաներով, որոնք իրենց թույլ չեն կարող տալ նույնիսկ արաբական շեյխերը: Որքան ես ծանոթացել եմ նրանց կենսագրությանը, նրանցից ոչ մեկը Մանթաշովի ուղղակի հետնորդը չէ, ժառանգություն չի ստացել եւ պատահաբար գանձ չի պեղել»:

Տիկին Զոհրաբյանն այսօր կուզեր լսել պաշտոնանկ եղածներին եւ գործող սպայակազմին՝ թող բացատրեն, եթե հարմար է, թե որտեղի՞ց նրանց այդ ունեցվածքը. «Ես լրջագույն մտավախություն եւ մտահոգություն ունեմ, որ դա կուտակվել է մեր բանակի պակաս սպառազինություն մատակարարելու հաշվին»:

Իշխանության ներկայացուցիչը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը, նման պնդումներ չի անի, ինքը լրատվական միջոցներով չի կարդացել Սերժ Սարգսյանի հրամանագրի պատճառները. «Կարող ա աշխատանքային թերացում լինի»:

Մի պատճառ կլինի,-ասում է քաղաքական մարմնի ներկայացուցիչը: Ռուբեն Հովսեփյանի խմբակցության մյուս անդամը՝ Լեւոն Մարտիրոսյանը, չի քննարկի գերագույն գլխավոր հրամանատարի որոշումը. «Եթե պատասխանատվության ենթարկելու խնդիր լինի, այդ քայլին էլ Գերագույն գլխավոր հրամանատարը կդիմի»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930