Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կերկարաձգվի սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը:
Նա նշեց, որ կառավարության կողմից խորհրդարան է ուղարկվել Հարկային օրենսգիրքը եւ ենթադրվում է ոչ միայն խոշորածավալ փոփոխություններ ինչպես մոտեցումներում, այնպես էլ իրականացման մեխանիզմներում:
«Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե ինչպիսի փոփոխությունների սա կարող է բերել իրենց ոլորտում: Մասնավորապես, հաշվի առնելով ծրագրային ապահովման խնդիրները, հարկ է օր առաջ մտածել այս խնդիրների մասին», ասաց նա:
Վարչապետը նաեւ նշեց, որ կառավարությունը նախատեսում է, որ 2018թ. ուժի մեջ կմտնի Հարկային օրենսգիրքը:: «Ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018 թվականի շեմին: Խորհրդակցելով հանրապետության նախագահի հետ և կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը՝ առաջարկում եմ հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետի երկարաձգումը մեկ տարով՝ տեղափոխելով այն 2018 թվականի հուլիսի մեկը», ասաց վարչապետը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ