Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ սենատոր. ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին

Ապրիլ 28,2016 12:38

ԱՄՆ սենատոր Մարկ Քիրքը հոդված է հրապարակել ամերիկյան The Hill հայտնի պարբերականում, որտեղ նշում է, թե անհրաժեշտ է կանխել ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

ԱՄՆ սենատորը նշում է, որ ժամանակը եկել է, որպեսզի Ադրբեջանն առերեսվի այն հետևանքների հետ, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի հանդեպ ռազմական ագրեսիա կիրառելու պատճառով։ Սենատորը վստահ է, որ ռազմական վերջին բախումները հրահրելով՝ Ադրբեջանը փորձում էր փոխել հրադադարի ռեժիմը, որն այլևս չի արդարացնում այդ երկրին։

Որպես լարվածության նվազեցման առաջին քայլ, Քիրքի կարծիքով՝ կողմերը պետք է համաձայնություն ձեռք բերեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գուտում դիպուկահարներ չօգտագործելու մասին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերվող իր հոդվածի վերջում ԱՄՆ սենատոր Մարկ Քիրքն արձանագրում է, որ զինադադարի պահպանման մեխանիզմների բացակայության պայմաններում Ադրբեջանը գնալով ավելի ռազմատենչ է դառնում, և այս երկրի իրականացրած բռնություններն անհետևանք են մնում: Սենատորը պնդում է նաև, որ այդպես չի կարող շարունակվել և այդ իրողությունը պետք է փոխել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930