Այս պատերազմի արդյունքում պարզապես աչք ծակելու աստիճան վեր հանվեցին երկար տարիներ մեր երկրի ներսում տիրող բազմաթիվ արատավոր երեւույթներ, որոնց մասին ընդդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհոգնել խոսում են։
Բայց մի բան է դրանց մասին խոսել խաղաղության տարիներին, մեկ այլ բան, երբ այդ խոսքերը, ապացույցները իրենք իրենց մատուցում են ամենաանհարմար պահին ամենաանսպասելի ձեւով։ «Ինչու են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 50-ին հասնող զինվորները բացառապես աղքատ ընտանիքների երեխաներ», «Ինչու բանակը անհրաժեշտ մակարդակի տեխնիկական հագեցվածություն չունի», «Ինչու պետական պաշտոնյաներն ունեն միլիոնների հասնող կարողություն, տների փոխարեն պալատներ, մեքենայի փոխարեն ամենավերջին արտադրության տասնյակ մեքենաներ, իսկ զինված ուժերում նորմալ մեքենա չկա դիրքեր հաց ու ջուր կամ փամփուշտ հասցնելու համար», «Ինչու պետք է Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը փող հավաքի ԼՂՀ ՊԲ-ի համար կամ ինչու պետք է նորագույն զենքեր գնելու փող Հայաստանը չունենա, այն դեպքում, երբ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած մեկ ձեռքի մատների վրա հաշվվող պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամներին «թափ տալու դեպքում» այնքան փող կընկնի, որ նույնիսկ Ամերիկայի բանակը զինելուն կբավականացնի», այս հարցադրումները շատ են, եւ համառորեն շրջանառվում են, մարելու կամ մոռացվելու որեւէ միտում ցույց չտալով։
Ու սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանեւրելու, դրանք չնկատելու տալու որեւէ շանս չունի։ Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, եւ այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ։ Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, եւ դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել։ Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը (լուսանկարում)։
Կարդացեք նաև
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում