Այս պահին կառավարության շենքի մոտ իրացման գոտու մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անում: Եկմալյան 4/16 հասցեի բնակիչները 8 տարի է չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները:
Բնակիչներից մեկի խոսքերով՝ «Գագիկ Պապոյանը կալանավորված է: Մեզնից գումարը վերցրել են եւ մեր բնակարանները մի քանի հոգու վրա վաճառել, հիմա մենք մնացել ենք դրսում ու կառավարությունը քանի տարի է՝ մեր խնդրով չի զբաղվում»:
Ցույցի մասնակիցներից ոմանք ասում են, որ եթե պետությունն իրենց տերություն չի անում, ապա իրենք պատրաստ են ծայրահեղ քայլերի:
Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում նաեւ նաիրիտցիները:
Կարդացեք նաև
Մանրամասներն՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ