Պայթյունի հետեւանքով մահացած Ռուբեն Բալյանի մայրը՝ Կլարա Բալյանը պատմեց, թե ինչ խնդիրներ է ունեցել որդին։ Ըստ նրա՝ դեպքի օրը որդին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչի պատճառով մայրը հրաժարվել է տան դուռը բացել նրա առաջ։
Տիկին Կլարայի խոսքով՝ ինքն ու որդին լուրջ վիճաբանություն չեն ունեցել, այլ ընդամենը մանր կենցաղային հարցերի շուրջ են վիճել. «Ինքը պետք է գնար արտագնա աշխատանքի, սակայն ձգձգվեց, ես մի քիչ ջղայնացա, որ չի ստացվում իր գնալը, բայց այս ընթացքում այլ աշխատանքով չէր զբաղվում։ Խոսակցություն ենք ունեցել, որ Ձորաղբյուրում գտնվող այգետնակը ցանկանում էր կտակել իր անունով։ Առաջին անգամ դատապարտվել է ազատազրկման 26 տարեկանում, որը լուրջ սպանության մասին էր, դատախազներ կային մեջը, դատախազի տղա, ու այդ գործը ուղարկեցին Ուկրաինայում՝ քննությունը լինի, որ իրենք այստեղ չխայտառակվեին։ Իսկ երկրորդ դեպքը ավազակային հարձակման նման մի բան է եղել։ Նա ռադիոտեխնիկայից լավ էր հասկանում, այդ շնորհքը ուներ, երկրաբան էր, ակադեմիայի երկրաբանության ինստիտուտում գիտաշխատող էր»։
Վերջինիս խոսքով՝ ազատազրկման դատապարտվելուց հետո որդին շատ էր փոխվել, նյարդային էր դարձել, հիասթափվել էր բոլոր բարեկամներից։
Ավելին՝ տղայի մայրը չի արդարացնում որդու արարքը, բայց վստահեցնում է, որ նրանք նորմալ հարաբերություններ են ունեցել։ Նա բացառում է, որ որդին կարող էր մարդ պայթեցնել։
Կարդացեք նաև
Հարցին, թե տեղեկություններ կան՝ Ռուբենը ցանկություն է հայտնել մորը պայթեցնել, տիկին Կլարան ասաց. «Լագիչնի՞ է, որ մանր-մունր խոսակցության համար նա ասեր, որ գալու է ինձ պայթեցնի»։
Սա ավելի է խորացնում կասկածներն առ այն, որ պայթյունի պատմության մեջ ինչ-որ բան թաքցնում են։
https://www.youtube.com/watch?v=-LtEX4oUm28
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում