Ամերիկյան հայտնի The Hill պարբերականը հակահայ բովանդակությամբ վերլուծական է տպագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և 2016թ. ապրիլյան ռազմական բախումների ու զարգացումների վերաբերյալ։
Վերլուծականի սկզբում նշվում է, որ Արցախում տեղի ունեցող պատերազմը նոր չէ և ունի երկար պատմություն, որի սկիզբը համարվում է 1980-ականների վերջը։ Լրատվամիջոցի համաձայն՝ ապրիլյան ռազմական վերջին բախումները սկսվեցին, երբ «ապրիլի 1-ին հայկական դիրքերից կրակ բացվեց ադրբեջանական մոտակա դիրքերի և քաղաքացիական տարածքների ուղղությամբ»։
Վերլուծականի մեջ նշվում է նաև, որ «Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը», բայց Արցախի համար պատերազմը սոսկ տարածքային կռիվ չէ, դա կռիվ է մշակութային բազմազանության, ընդգրկունության համար և ամենակարևորը՝ դրանով որոշվում է Հարավային Կովկասի ապագան։
Ամերիկյան հայտնի պարբերականի հոդվածում նշվում է նաև, որ վերջին տարիներին Հայաստանը դարձել է տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայացուցչություն։
Կարդացեք նաև
The Hill հանրահայտ պարբերականի հրապարակած վերլուծականի վերջում նշվում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի «Հայաստանը վերջ դնի ադրբեջանական տարածքների բռնազավթմանը», և երկու երկրների մեջ հաստատվեն նորմալ, բարիդրացիական հարաբերություններ։