Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամավորականների խնդիրը պետք է լուծվի. «Ժողովուրդ»

Ապրիլ 28,2016 12:08

Քառօրյա պատերազմի հենց առաջին օրվանից սահման մեկնելու պատրաստ կամավորականների բազմամարդությունը հիրավի ոգեւորող երեւույթ էր, սակայն պետությունը միայն ոգեւորություններով չես պահի։ Ժամանակն է, որպեսզի այսօր սահմանում կանգնած կամավորականները կոնկրետ կարգավիճակ ստանան եւ վճարվեն։

Պատերազմական գործողությունների վերսկսումից հետո կամավոր ճակատ մեկնած ջոկատները ներկայումս փաստացի ինքնուրույն, լավագույն դեպքում դիրքեր ուղարկված սննդի միջոցով են լուծում իրենց կացության խնդիրները։ Բայց ինչքան պետք է շարունակվի գործընթացը։ Հայաստանի բանակը վաղուց կայացած համակարգ է եւ նման «ինքնակազմակերպումները» պետք է բացառվեն։ Այսինքն՝ բանակի ողջ նյութական ապահովումը, այդ թվում նաեւ՝ կամավորականների դեպքում, պետք է լուծվի պետական միջոցներով։ Բանակին ուղարկված օգնությունը եւս պետք է ներառվի պետական միջոցների մեջ եւ բաշխվի բանակին։

Հաջորդ խնդիրը, որը անհրաժեշտ է անհապաղ լուծել, կամավորականներին օրենսդրությամբ սահմանված կարգով իբրեւ պայմանագրային զինծառայողներ ներգրավվելու եւ նրանց վարձատրելու հարցն է։ Ի վերջո, կամավորականներից յուրաքանչյուրը ընտանիքի կերակրողն է, եւ չի կարելի թույլ տալ, որպեսզի նրանց՝ սահման մեկնելու արդյունքում իրենց ընտանիքները սովի մատնվեն։ Այս խնդիրը լուծելու համար պայմանագրային զինծառայողների թիվը անհրաժեշտ է առնվազն 10 հազարով ավելացնել:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930