«Պաշտոնանկությունները հարցի մի մասն են: Հրեշավոր դեպքեր են տեղի ունեցել, եղել են լուրջ բացթողումներ, եւ, բնականաբար, պաշտոնաթողությունները անհրաժեշտ գործողություններ են, որ պետք է տեղի ունենային: Այս պահին շատ ավելի կարեւոր է, թե սրանից հետո ինչպիսի լուծումներ կառաջարկի պաշտպանության նախարարությունը՝ այս վիճակից դուրս գալու համար»,- «Առավոտի» հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն այսպես մեկնաբանեց ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ալիկ Միրզաբեկյանի, Կոմիտաս Մուրադյանի եւ Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունները:
Պարոն Քոչարյանի խոսքով՝ պետք է շատ լուրջ կադրային առաջարկներ լինեն. «Ես ակնկալում եմ պաշտոնանկություններ նաեւ հենց բուն կառավարությունում»:
Կարդացեք նաեւ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2016