Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆորս-մաժորից Սերժ Սարգսյանը կարողանալու է խուսափել

Ապրիլ 28,2016 18:00

«Ընդդիմադիր ուժերի մեծամասնությունն ի զորու չէ որեւէ արդյունավետ քաղաքական գործընթաց իրականացնել, իսկ իշխանություններից ՀՀ քաղաքացին վաղուց է հիասթափվել, սակայն չունենալով համապատասխան այլընտրանք՝ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը համագործակցում է իշխանությունների հետ:

Գործնականում ներքաղաքական ստատուս քվոն փոփոխվելու հնարավորություն չունի, քանի որ որեւէ ներքաղաքական գործընթաց չի սպասարկում ՀՀ քաղաքացու շահերը: Եվ եթե հաշվի առնենք պրոռուսական համատեքստում առաջին եւ ներկայիս նախագահների համախմբման փաստը, ապա պետք է արձանագրել, որ ֆորս-մաժորային իրավիճակներից Սերժ Սարգսյանն այս անգամ կարողանալու է խուսափել նաեւ «քաղաքագիտական վերլուծությունների» միջոցով: Հետեւաբար՝ բացի այն, որ անսպասելի փոփոխությունների հեռանկարը ներկայիս պայմաններում չի կարող նպաստել մեր պետականության ամրացմանը, այլ նաեւ մոտ ապագայում այն գործնականում անհնար է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Թեմայի մանրամասները

«Առավոտ» օրաթերթ
27.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930