Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հողերը վաղ թե ուշ պետք է վերադարձվեն. «Հրապարակ»

Ապրիլ 28,2016 11:26

Հերմինե Նաղդալյանը խոսելով գրավյալ տարածքների մասին, անզգուշություն է ունեցել ասելու, որ երբ Ղարաբաղին համապատասխան կարգավիճակ տրվի, այդ հողերը կվերադարձվեն, որովհետեւ «մենք այդ հողերը չենք ուզում»։ Եվ վայ-հայրենասերների մի մեծ բանակ հիշել է այդ հողերի գրավման ժամանակ թափված արյունը, իսկ «արյունով գրաված հողերը հետ չեն վերադարձնում», ուստի «ոչ մի թիզ հող» հետ չենք տալու, եւ մեր հերոս տղաները պահելու են դիրքերն ու դեռ մի բան էլ՝ «Բաքու են հասնելու»։

Չգիտեմ, թե սոցցանցերում այսպես հոխորտացողներից քանիսն են սահմանը մոտիկից տեսել եւ արդյոք մերձավորների շրջանում կռվողներ ունե՞ն, բայց ցավում եմ, որ ոչ մի գրագետ ու խելամիտ մարդ հստակ չի բացատրում այս զանգվածին, որ Արցախի անվտանգության գոտին ստեղծվել է նախ ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու նպատակով, երկրորդ՝ Ղարաբաղի կարգավիճակում հաջողություն արձանագրելու եւ հակառակորդին զիջումների մղելու համար։

Այնպես որ, ինչքան էլ նոր հողեր գրավելու տենչը մեծ լինի մեր սրտում, այդ հողերը վաղ թե ուշ պետք է վերադարձվեն՝ վերջնական համաձայնություն ձեռք բերելուն պես։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930