Շոու բիզնեսի աշխարհահռչակ հայազգի ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը հայտարարություն է տարածել, որով խիստ քննադատության է ենթարկել ամերիկյան հանրահայտ The Wall Street Journal-ին՝ Հայոց ցեղասպանության հանդեպ անհարիր պահվածքի համար։ Հայտարարության ամբողջական տեքստը հրապարակված է Քիմ Քարդաշյանի և իր ամուսնու անձնական կայքում։
Բանն այն է, որ 2016թ. ապրիլի 20-ին ամերիկյան հեղինակավոր պարբերականը գովազդային հիմունքներով, մի ամբողջ էջի վրա, դրանից հետո էլ իրեն պատկանող գովազդային վահանակների վրա, վազող տողով, տարածել է ԱՄՆ թուրքական կազմակերպություններից հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Այս կապակցությամբ Քարդաշյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ինքն ու իր ընտանիքը առաջին անգամը չէ, որ հանդիպում են մամուլի էջերում հայտնվող թյուրիմացություններին։ Քարդաշյանը նշում է, որ ինքը հասկանում է, որ սուտը կարող է դառնալ լավ վերնագիր, լավ վերնագիրը՝ լավ խորագիր, իսկ դրանք նպաստում են թերթերի վաճառքին, բայց այս անգամ խախտվել են բոլոր սահմանները։
Կարդացեք նաև
Քիմի հայտարարության վերջում կրկին մեջբերվում է Հիտլերի հայտնի «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանության մասին» արտահայտությունը, որին Քիմը պատասխանում է. «Մենք հիշում ենք, Մենք պետք է հիշենք»։