Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի զեկույցի՝ Հայաստանի մասին անդրադարձները

Ապրիլ 28,2016 11:06

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարությունը հրապարակել է Եվրոպական երկրներում ժողովրդավարության մակարդակի, մարդու իրավունքների և այդ երկրներում օրենքի գերակայության մասին 2015թ. գրանցված արդյունքների վերաբերյալ իր զեկույցը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից։

Եվրոպական այս կառույցի հեղինակած զեկույցում անդրադարձներ են կատարվել նաև Հայաստանին։

Մեր երկրի մասին անդրադարձների ենք հանդիպում, մասնավորապես դատական համակարգի անկախության, կիբեռանվտանգության, սահմանադրական բարեփոխումների և սոցիալական իրավունքների մասին հատվածներում։

Զեկույցի դատաիրավական համակարգի հատվածում նշվում է, որ այս ոլորտում Հայաստանի Հանրապետությունը մի շարք բարեփոխումներ է կատարել, սակայն մեր երկրի դատական համակարգը դեռևս անկախ չէ։

Կիբեռանվտանգության ոլորտի մասին հատվածում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներ որդեգրել են մի քաղաքականություն, որով փորձում են համացանցային վերահսկողություն սահմանել։ Այդ երկրների շարքում են Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ռուսաստանը, Թուրքիան։

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մասին անդրադարձում նշվում է, որ չնայած այդ փոփոխությունները ընդունվեցին մեր երկրում, բայց այդ համատեքստում էլ դեռևս շարունակում է լրջորեն կաղալ ժողովրդավարական մշակույթն ու քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930