Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Կփորձենք ձևավորել նոր քաղաքական բևեռ»

Ապրիլ 28,2016 10:57

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ հրապարակվեց «Համախմբում» կուսակցության (անգլերեն՝ Unity, ռուսերեն՝ Единение) նախաձեռնող խմբի հայտարարությունը կուսակցության հիմնադրման մասին: Այս պահին կուսակցության նախաձեռնող խմբում ներգրավված է Ազգային ժողովի չորս պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և ես, ինչպես նաև մեկ տասնյակ պատկառելի համախոհներ: Մենք նպատակ ունենք լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա:

Այժմ, երբ նոր Սահմանադրությամբ մեր ողջ կառավարման ձևը խարսխված է լինելու կուսակցական համակարգի վրա, մեր կուսակցությունը նոր մշակույթ կբերի կուսակցաշինության և դրա գործելաոճի մեջ: Մենք կլինենք բաց և թափանցիկ, հնարավորություն կտանք յուրաքանչյուր անհատի ինքնադրսևորվելու, կապահովենք սերնդափոխությունը, համարձակորեն և ազնվորեն կբարձրացնենք և կխոսենք առկա թերությունների, ձախողումների և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերում կառաջարկենք հստակ և նպատակային լուծումներ:

Վերջապես, խորհրդարանական հաջորդ ընտրություններին ընդառաջ կփորձենք ձևավորել նոր քաղաքական բևեռ և մեր հանրության ու ընտրողների համար հանդիսանալ այլընտրանք իշխող քաղաքական ուժին:

Այդ ճանապարհին մենք պատրաստ կլինենք, առանց որևէ բացառության, համագործակցելու քաղաքական բոլոր այն ուժերի, կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են երկրում տեսնել արմատական փոփոխություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930