Կան այնպիսի բույսեր, որոնք տարին մեկ անգամ կարիք ունեն ավելի մեծ թաղարի մեջ փոխադրվելու` արմատների առողջ եւ ազատ աճման համար։
Այս գործողությունը կատարելու ամենահարմար ժամանակը գարունն է:
Տեղափոխելիս բույսր պետք է շատ զգուշությամբ հանել թաղարից, ապա մաքրել հատակի չոր հողը եւ հեռացնել փչացած արմատները։
Ընտրված նոր թաղարը պետք է լինի երկու մատից ավելի լայն, քան հինը, հատակապես անհրաժեշտ է ծածկել խճաքարով կամ կավե գնդիկներով։
Բույսը նոր թաղարի մեջ տեղավորելուց առաջ պետք է նոր հող եւ հումուս ավելացնել։ Հողի բարձրությունը պետք է թաղարի եզրերից 1սմ ցածր լինի, որպեսզի ջրելու ժամանակ ջուրը դուրս չհորդի։
Բույսը տեղափոխումից հետո փոխադրեք զով տեղ եւ ջրեք աստիճանաբար՝ քիչ քանակությամբ ջրով։
Պարարտանյութ տալ միայն մեկ ամիս հետո։
«Առավոտ» օրաթերթ
27.04.2016