Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնական միջոցներ՝ անքնության դեմ

Ապրիլ 28,2016 14:00

Դժվար քնելը, վաղ արթնանալը, գիշերվա ընթացքում հաճախ արթնանալը եւ, վերջապես, գիշերային քնի լրիվ բացակայությունը համարվում է անքնություն, որը կարող է մարդու ֆիզիկական եւ սոցիալական առողջությանը լուրջ վնասներ հասցնել: Քնի խանգարումներն առաջանում են տարբեր ազդեցություններից։ Մի շարք հիվանդությունների, օրինակ` նեւրոզների, ալկոհոլամոլության ժամանակ քնի խանգարումը պարտադիր ախտանշան է։ Անքնության պատճառ կարող են դառնալ նաեւ գիշերային աշխատանքը, ուշ ժամերին պարապմունքները, անսովոր տեղում գիշերելը, ցերեկը կրած ապրումները, սկսվող հիվանդությունը։ Հաճախ նաեւ տարեց մարդկանց մոտ է քնի եւ արթնացման կարգը փոխվում, քունը դառնում է ավելի մակերեսային, կարճատեւ, որը պայմանավորված է նրանց օրգանիզմի տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։

Անքնությունը ժողովրդական բժշկության օգնությամբ կարող եք բուժել՝ օգտագործելով հետեւյալ բաղադրատոմսերը:

30 գրամ անանուխ, 30 գրամ առյուծագի, 20 գրամ կատվախոտ, 20 գրամ գայլուկ (կոները) խառնել, այդ խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, թրմել, քամել։ Խմել անքնության, գրգռվածության, նյարդային վիճակի դեպքում։

1 ճաշի, գդալ թանթրվենու մանրացված արմատի վրա լցնել մեկ թեյի բաժակ եռացրած ջուր, թույլ կրակի վրա եռացնել 10 րոպե, մեկ ժամ թողնել թրմվի։ Քնից առաջ խմել 1-2 ճաշի գդալ։

2 ճաշի գդալ կանեփի սերմը ծեծել, վրան մեկ բաժակ եռացրած ջուր լցնել, ամանը շորով փաթաթել եւ մեկ ժամ թողնել թրմվի։ Խմել քնից առաջ, տաք վիճակում։ Սկզբում խմել կես բաժակը (քնից 2 ժամ առաջ), հետո խմել մյուս կեսը (նստվածքի հետ միասին)։ Այս միջոցը կիրառել երկու շաբաթ, քրոնիկական անքնության դեպքում։

50 գրամ սամիթի սերմը կես լիտր կագոր գինու հետ 15 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Այնուհետեւ փաթաթել շորով եւ 1 ժամ թողնել թրմվի։ Խմել քնից առաջ, 50 մգ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930