Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կասկածներ է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru կայքը։
Տիեզերական արդյունաբերության պատասխանատու, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ժիրինովսկու քննադատության թիրախն է դարձել այն բանից հետո, երբ ռուսական Արևելյան տիեզերակայանից հետաձգվել է կրող հրթիռի առաջին գործարկումը։
Այս կապակցությամբ Ժիրինովսկին ասել է հետևյալը. «Կարծում եմ՝ որոշակի հետևանքներ կլինեն, և որոշ մարդիկ պատիժ կկրեն, որոշակի քայլեր կձեռնարկվեն։ Դմիտրի Ռոգոզինի նշանակումը (նկատի ունի նշանակումը վերը նշված պաշտոնին,-խմբ.) այնքան էլ հասկանալի չէր ինձ համար։ Այնուամենայնիվ նա մարդասեր է, լրագրող, իսկ տիեզերական արդյունաբերությունը պարտադրում է, որ տիեզերքի հետ կապված ինժեներ լինի»։
Տեղեկացնենք, որ Արևելյան տիեզերակայանի շինարարության աշխատանքները ուղեկցվել են կոռուպցիոն տարբեր սկանդալներով։ Մասնավորապես շրջանառվել են շորթման մասին տարբեր լուրեր, աշխատավարձի ուշացման պատճառով զանգվածային գործադուլներ, հացադուլներ և այլն։