Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Մեր ներքին կյանքում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտությունը». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 28,2016 07:45

Հարցազրույց պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ

-Պարոն Ֆարմանյան, խորհրդարանում հայտարարեցիք, թե մեր զինվորներն իրենց կյանքով վճարեցին պետության փրկության համար, ու ժամանակն է, որ պետությունը հետեւության հանգի` կատարի արագ եւ աննախադեպ քայլեր: Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունն այդ տրամաբանության մե՞ջ դիտարկենք:

-Ձեր հարցին կպատասխանեմ հետեւյալ կերպ: Համոզված եմ, որ մենք որպես քաղաքական համակարգ` ե՛ւ որպես իշխանություն, ե՛ւ որպես ընդդիմություն, անհամարժեք ենք մեր ժողովրդի հավաքական այն հատկանիշներին, որոնք մեկ անգամ եւս դրսեւորվեցին այս օրերին։ Կարծում եմ, որ իշխանությունը պարտավոր է ստեղծված իրավիճակից հետեւություն անել:

Մեր ներքին կյանքում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտությունը, ու ես այդ մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում եմ: Փոփոխությունները բոլոր ոլորտներում` այլընտրանք չունեն:

Երբ խոսում եմ քաղաքական համակարգի որակների անհամապատասխանության մասին, նկատի ունեմ այն, որ մեր երկրում հասունացել է հայրենասեր, նախանձախնդիր, պատրաստված, գլոբալ մտածողություն ունեցող սերունդ, խոսքս անկախության սերնդի մասին է, որի ներգրավումը պետական քաղաքական գործընթացներում այլեւս դարձել է պարտադիր: Նոր սերունդը կարող է լիարժեք պատասխանատվություն ստանձնել մեր ժողովրդի եւ պետության համար, կարող է նոր, առավել լուսավոր ու արժանապատիվ էջ բացել մեր ժողովրդի պատմության համար: Եվ մենք, որպես քաղաքական համակարգի գործող ներկայացուցիչներ` իշխանություն եւ ընդդիմություն, օր առաջ պետք է մոտեցնենք այդ պահը:
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    1. Պետք է սկսել ՀՀ Ազգային ժողովիղ և ընտրական օրենսգրքից:
    2. Պետք է մանկապարտեզում և դպրոցում սովորեցնել, որ գողություն ու թալան չի կարելի անել:
    3. Այսօրվա իրավիճակը պետք է անընդունելի լինի բոլորիս համար և մենք պետք է կարողանանք դաստիարակել ազգին ու հայրենիքին նվիրված սերունդ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930