Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Մեր ներսի քննարկումն էր, որը հրապարակման ենթակա չէ» (Տեսանյութ)

Ապրիլ 27,2016 23:30

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների 2 ժամից ավել տեւած արտահերթ նիստի ավարտից հետո պատգամավորներից շատերը հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք միաբերան նշում էին, թե քննարկվել են կազմակերպչական բնույթի հարցեր:

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողներին ասաց որ քննարկվում էին կուսակցության կազմակերպչական բնույթի հարցեր, այդ թվում՝ նաեւ ընտրական օրենսգրքին առնչվող: «Ներկուսակցական աշխատանքների հետ կապված հարցեր էին: Հատուկ որեւէ հարց չի եղել, դա էլ մի նախագիծ է, որը կարող է նաեւ  չքվեարկել հետագայում նաեւ կարող է քվեարկի»:

Այն հարցին՝ Հերմինե Նաղդալյանի արած արտահայտությանը անդրադարձե՞լ եք՝ նշեց, որ որեւէ հատուկ հարց չի քննարկվել, այլ ընդհանուր բնույթի՝ կուսակցության, թիմի աշխատանքներից: Իսկ այն հարցին էլ, որ այսքան երկար տեխնիկական հարցե՞ր էին քննարկվում, պարոն Սահակյանը պատասխանեց. «Տեխնիկական չէր՝ բավականին բովանդակային էր, մեր ներսի քննարկումն էր, որն ըստ իս՝ հրապարակման ենթակա չէ, որքան հրապարակման ենթակա կլինի, մնացածը կներկայացնեն»:

ՀՀԿ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւս նշեց, որ քննարկումը վերաբերում էր ներկուսակցական, ներքաղաքական հարցերին, նաեւ նոր ընտրական օրենսգրքին:

Մանրամասները՝  տեսանյութով

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարց.
    – Ժողովրդի քվեն ՛՛ստացած՛՛ կուսակցությունը խլուրդի վարք է դրսևորում, որ ի՞նչ անի…
    Պատասխան.
    – Բա էլ ի՞նչ անի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930