Մեկօրյա հանգստից հետո նորվեգական Ստավանգերում վերսկսված շախմատի «Norway Chess» գերմրցաշարի յոթերորդ տուրում Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը քիր առաջ պարտության մատնեց ուկրաինացի Պավել Էլյանովին եւ մրցաշարային աղյուսակում միանգամից բարձրացավ 3-րդ հորիզոնական: Սա Արոնյանի առաջին հաղթանակն է Ստավանգերում: Նախորդ վեց տուրերում Լեւոնը միայն ոչ-ոքիներ էր արել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի
Ժողովուրդ, Արոնյանը հենց նոր հաղթեց, ո՛չ, ջախջախե՛ց Կառլսենին:
Տիրելով նախաձեռնությանը հենց սկզբնախաղից, Արոնյանը ահեղ մրցակցին առաջադրեց բարդագույն խնդիրներ, որից նորվեգացին ընկավ ցայտնոտի մեջ և որևէ հակախաղ չգտնելով՝ 31-րդ քայլում անձնատուր եղավ:
Հրաշք էր…
Հ.Գ.
Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը մրցաշարային աղյուսակում շրջանցեց աշխարհի չեմպիոնին և ընթանում է առաջին տեղում: