Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները վերանայել են իրենց դիրքորոշումը». Ստյոպա Սաֆարյան

Ապրիլ 27,2016 21:54

«Չբացառենք՝ միգուցե  այդպես անանուն աղբյուրներին հղում անելով՝ Մոսկվան փորձում է հայկական կողմին դրդել ասելու իրական թերացումները կամ պատճառները:

Հասարակությանն էլ է  հետաքրքիր, թե կոնկրետ ինչ է  բարձրաստիճան  ղեկավարությունը հայտնաբերել որպես թերացում աշխատանքից ազատված երեք պաշտոնյաների պարագայում»,- այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Կոմերսանտի» հրապարակմանը՝  ՊՆ ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների վերաբերյալ:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Մոսկվան փորձում է հասկանալ՝ ինչով էին պայմանավորված ՊՆ ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները:

Քաղաքական վերլուծաբանը չի կարծում, թե ազատված պաշտոնյաները քավության նոխազ էին. «Եթե քավության նոխազ են, թող խոսեն: Ակնհայտ է, որ մեղավորների ամբողջ շրջանակը չեն»:

Նա նաեւ ասաց, որ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ իշխանությունների դիրքորոշման վերանայում է  նկատել. «Սկզբունքային  դիրքորոշում է այժմ  նկատելի, ինչը նախկինում չի եղել: Նախկինում եղել է  գավառական շուստրիությամբ, խնդիրները կոծկելով՝ բանակցությունների միջոցով ինչ-որ բանի հասնելու ցանկություն, հիմա, կարծեք թե, խնդիրների մասին ավելի բաց են խոսում, ինչը ողջունելի է…ադրբեջանական կողմը չբավարարված կողմ է, որքան էլ  հայտարարեցին, թե հաղթանակ  են արձանագրել, ակնհայտ է, որ նման գործողության արդյունքում մեծ զոհեր են տվել, բայց շոշափելի արդյունք չունեն, բացի մի քանի բլուր ցույց տալուց: Նրանք փորձելու են սադրել, որ հայկական կողմը սկսի հարձակումը կամ հայտարարեն՝ հարձակման թիրախում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930