Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:
Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ