Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության հրավիրած նիստը: Նշենք, որ նիստը նախապես ծրագրված չէր եւ այն այսօր նախաձեռնել էր ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Մինչ նիստը կսկսվեր, լրագրողների հետ զրույցում նիստին շտապող ՀՀԿ-ական պատգամավորները հարցին, թե ինչու է նախագահը շտապ նիստ հրավիրել, նշում էին, որ «ընդհանրապես գաղափար չունեն», թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ քննարկման հարցերից մեկը լինելու է Ընտրական օրենսգիրքը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ