Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հասել է նրան, որ Ռոգոզինը հանել է իր ֆեյսբուքյան գրառումը

Ապրիլ 27,2016 20:07

Դիվանագիտության բնույթից եւ աշխատաոճից ելնելով՝ ոչ ամեն ինչի մասին է հրապարակվում կամ հայտարարվում: Պարզվում է՝ Ռոգոզինի հայտարարության հետ կապված նախարարությունը զրույցներ է ունեցել ՌԴ ղեկավարության հետ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հիշեցրեց, որ Անվտանգության խորհրդում նախագահ Սարգսյանը հանձնարարական էր տվել արտգործնախարարությանը ԼՂՀ-ի հետ համատեղ պատրաստել ռազմական փոխօգնության պայմանագիր: Նա հարցրեց, թե ի՞նչ քայլեր են արվել այդ ուղղությամբ:

Նա նաեւ հիշեցրեց Ռոգոզինի հայտնի հայտարարությունը, որը հնչեցրել էր պատերազմական ծանր օրերին՝ ՌԴ-ն շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:

Պարոն Քոքոբելյանը հարցրեց՝ այդ հայտարարության հետ կապված ի՞նչ քայլեր են արվել: Նախարարը պատասխանեց. «ՀՀ նախագահի հանձնարարականն ընթացքի մեջ է: Ինչ վերաբերվում է Ռոգոզինի հայտարարություններին, դիվանագիտության բնույթից եւ աշխատաոճից ելնելով՝ ոչ ամեն ինչի մասին է հրապարակվում կամ հայտարարվում: Ինչ հայտարարվում է, դա մի մասն է: Չէի ասի՝ չնչին մասն է, մենք բավականին հրապարակում ենք, վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարություններ են եղել արտգործնախարարության, հաղորդագրություններ, հարցազրույցներ նախարարի, փոխարտգործնախարարների եւ այլն: Բայց կան հանդիպումներ, զրույցներ, որոնց մասին ինչ-ինչ պատճառներով նախընտրելի է լինում չհրապարակել: Այդ կապակցությամբ, ինչի մասին դուք ասացիք, այդպիսի զրույցներ եղել են, հանդիպումներ եղել են եւ կարծիքներ եղել են»:

Քոքոբելյանն էլ արձագանքեց՝ լավ է, որ խոսակցություններ են եղել Ռոգոզինի մասով, բայց լավ կլիներ, որ հրապարակային լիներ: Նախարարն էլ պատասխանեց. «Ինչքան ես գիտեմ Ռոգոզինը հանեց իր ֆեյսբուքից այն հաղորդագրությունը, այն գրառումը, որ արել էր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Հասնել նրան, որ շովինիստ մի ռուս պաշտոնյա ֆոյսբուքային իր էջից հանի “դաշնակցի” իր դերին ոչ հարիր մի արտահայտություն, դա անշուշտ ֆենոմենալ դիվանագիտական հաղթանակ է, որի համար պարոն ԱԳ նախարարին պետք է արժանացնել պետական ամենաբարձր պարգևատրման: Կեցցե:

  2. Ռիմա says:

    Մի հատ արագացրեք և փոխօգնության պայմանագիրը կնքեք․․․․ խելքներդ գլուխներդ հավաքեք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930