Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շանթ Ոսկերչյանի օրինակով վերականգնվեց Հայրենիքի կյանքին մասնակցելու արտերկրահայության իրավունքը

Ապրիլ 27,2016 19:30

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի հաղորդագրություն

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Վարչական դատարանում քննվող՝ Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի գործով դատական նիստի ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել, որի համապատասխան Շանթ Ոսկերչյանի տվյալները ապրիլի 25-ից հանվել են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից:

Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանը, որի մուտքը ՀՀ արգելված էր 2015 թ. մայիսից, արդեն կարող է այցելել Հայրենիք և մասնակցել նրա հասարակական-քաղաքական կյանքին:

Շանթ Ոսկերչյանը, դատարանում նրա իրավունքներն ու շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության, ինչպես նաև Հայրենիքում և արտերկրում գործող քաղաքական ու քաղաքացիական ուժերի և անհատների ջանքերով բռնապետական ռեժիմն ի դեմս ԱԱԾ-ի ստիպված եղավ նահանջել և ընդունել արտերկաբնակ հայի՝ Հայրենիքում լինելու ու նրա կյանքին մասնակցելու իրավունքը:

ՀՀ ԱԱԾ-ի դեմ Շանթ Ոսկերչյանի հայցի մյուս երկու պահանջներով (ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկում Շանթ Ոսկերչյանի տվյալների ներառումը և անվավեր ճանաչել դրա դեմ վարչական բողոքի վերաբերյալ կայացված ակտը) դատական քննությունը կշարունակվի՝ հերթական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 15:00:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930