Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը համոզված է՝ գազի, եւ էլեկտրաէներգիայի սակագինը առաջիկայում կիջեցվի

Ապրիլ 27,2016 19:27

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրեց գազի նոր սակագնի մասին: Նա նաեւ բազմաթիվ այլ հարցեր ուղղեց՝ էլեկտրաէներգիայի սակագնի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ֆինանսավորման մասին: Վարչապետն էլ ի պատասխան կատակեց՝ «հարցը նմանեցրեցի լեկցիայի»:

Վարչապետը գազի գնի հետ կապված հաստատեց տարածված տեղեկությունները: Նա հիշեցրեց, որ նախագահն այցելել էր ՌԴ. «Դրանից հետո եղավ հանձնարարական վերանայել գազի սակագինը: Դրան հաջորդեց ՌԴ կառավարության ղեկավարի այցը ՀՀ եւ ստորագրվեց համաձայնագիր, որ սահմանի վրա գազի գինը 160 դոլարից կնվազի 150-ի: Երեկ Գազպրոմ Արմենիան հայտարարել է, որ դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որ վերանայի գազի սակագինը: Թե ինչ արդյունք կլինի՝ հանձնաժողովը կքննարկի, բայց իրենք նախնական ուզում են, որ ազգաբնակչության կողմից սպառվող գազի գինը 156.000 դրամից կիջեցվի 146.000 դրամ, նաեւ 10 հազար խմ-ից ավելի սպառողների համար 277 դոլարից կիջեցվի 256-257 դոլար: Ավելի ճշգրիտ հանձնաժողովը կքննարկի»:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ եւ գազի, եւ էլեկտրաէներգիայի սակագինը առաջիկայում կիջեցվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930