Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակին անհրաժեշտ են կապի միջոցներ, ռադիոէլեկտրոնային պայքարի և անվտանգության նորագույն միջոցներ…»

Ապրիլ 27,2016 18:55

«ԵԽԽՎ վերջին նիստում աշխատեցինք մի քանի ուղղություններով: Համար մեկ ուղղությունը ադրբեջանական ագրեսիայի ներկայացումն էր նկարների, փաստերի տեսքով, որոնք հաստատված էին Կարմիր խաչի կողմից և այս տեսանկյունից բավականին լայն տեղեկացրեցինք մեր գործընկերներին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Ըստ նրա, ԵԽԽՎ-ում այս անգամ ադրբեջանցիների դիրքը բավականին թույլ է եղել, ու իրենք, օգտվելով առիթից, բարձրացրել են նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ կապված օֆշորային սկանդալի մասին հարցը, որ Ալիեւն անդադար բարձրաձայնում է մի միլիոն փախստականների մասին, բայց այդ ընթացքում երկրի գումարները օֆշորում են: Ըստ պատգամավորի, աշխատանքներ են իրականացվում նաեւ կուլիսներում:

Մհեր Շահգելդյանը դրական համարեց ՊՆ ոլորտում վերջին պաշտոնանկությունները և ասաց, որ դրանք պետք շարունակվեն. «Կարծում եմ՝ պետք է լինի հետաքննություն, քանի որ բազմաթիվ խնդիրներ են ծագում, որոնց մի մասը փակ քննարկման են»:

Նա նաեւ նկատեց, որ կադրային փոփոխություններից բացի անհրաժեշտ են նոր ռեսուրսների համալրում. «Անհրաժեշտ են կապի միջոցներ, ռադիոէլեկտրոնային պայքարի և անվտանգության նորագույն միջոցներ, լազերային դիտարկման և վերահսկողության գիշերային միջոցներ, անօդաչու սարքերի դեմ պայքարելու մեխանիզմներ: Իմ խորին համոզմամբ, այս ամենը կարելի է գտնել և սրանում պետք է անմիջականորեն ներգրավել այն հսկայական գիտական ներուժը, որն ունենք և սփյուռքում, և Հայաստանում»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930