Ապրիլի 25-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը վարել է Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղիունեցած «Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարիները։ Դիտարկումներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը։
ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում խոսել է Արցախի դեմ ապրիլին Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Միջոցառման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մարտիգի Ֆրանս-հայկական միության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը կայացել է Մարտիգի քաղաքապետարանի կոնֆերանսների դահլիճում, ներկա են եղելքաղաքային իշխանությունները, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ