Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նավասարդյան. «Թուրքիան Էրզրումում եւ Նախիջեւանում ռազմական ուժեր է կենտրոնացրել» (Տեսանյութ)

Ապրիլ 27,2016 17:19

«Եթե կան վերլուծաբաններ, որոնք ասում են, թե թուրքերը հետք չունեն քառօրյա պատերազմում, չեմ կիսում այդ կարծիքը»,-ասում է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ապրիլի 27-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում նա անդրադարձավ երեկ տեղի ունեցած Ալիեւ-Էրդողան հանդիպմանը` ասելով. «Վերջապես Էրդողանը եկավ Բաքու: Հետաքրքրիր է, որ հակահայկական եւ հակաղարաբաղյան արտահայտություններ, որոնք նա միշտ արել է «սուրբ հողերի» մասին, այս անգամ չարվեցին: Հարց` դա փոխո՞ւմ է Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը, ոչ…Սա թուրքական հերթական դիվանագիտական քայլն է, որը նպատակ ունի մեղմել Ռուսաստանի հետ հարաբերություների սրությունը: Ադրբեջանն էլ չի ուզում, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները սրվեն, որովհետեւ այդ իրադրության մեջ Ադրբեջանը ծանր վիճակում է հայտնում:

Վաղուց մեր ռուս բարեկամներին պետք է ասել, որ Ադրբեջանը երբեք վերջնական չի մոտենա Ռուսաստանին եւ չի հեռանա Թուրքիայից: Թուրքիան ատամներն է կռճտացնում: Էրզրումում եւ Նախիջեւանում կենտրոնացրել է ռազմական կենդանի մեծ ուժ, որն ուղղված է Կովկասի` Հայաստանի եւ Վրաստանի դեմ: Սրությունը կայանում է նրանում, որ Թուրքիան ցանկանում է կյանքի կոչել պանթուրքական քաղաքականությունը, որի ճանապարհին, որպես փուշ նրա կոկորդին, Հայաստանն է կանգնած»:

Արման Նավասարդյանի բնորոշմամբ` առաջիկայում Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ պատերազմ չի լինի. «Մեծ ռիսկ է նման կանխատեսումը: Ասել, որ պատերազմ կլինի` այդքան էլ ճիշտ չէ: Այսպիսի խոսք կա` եթե լավ ենք պատրաստվում պատերազմին, ապա այն շրջանցում է մեզ»:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երեւան կատարած այցին, բանախոսը նկատեց, որ այն կարող էր բախտորոշ լինել Հայաստանի համար. «Տագնապով սպասում էինք, որ ՌԴ-ն խաղաղապահներ մտցնելու որոշում է կայացրել, ինչպես նաեւ` հողերը հանձնելու որոշում, բայց Մադրիդյան սկզբունքները եւ դրանից բխող Կազանյան փաստաթուղթը մեզ համար այսօրվա քաղաքական իրադրության մեջ ընդունելի չեն, դրանցով կորցնում ենք այն, ինչի համար քսանհինգ տարի պայքարել ենք: Մադրիդյան փաստաթուղթը նախատեսում է հանրաքվե: Բայց, ներողություն պարոնայք, ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե այն Արցախում արդեն եղել է 1991թ` տեղական եւ միջազգային բոլոր կանոններին համաձայն»:

Արման Նավասարդյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եկել է Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու ժամանակը. «Եթե հիմա մենք ճանաչենք Ղարաբաղը, կլինեն երկրներ, որոնք եւս կճանաչեն: Կարծում եմ, որ Եվրոպան սկսում է հասկանալ` ինչ է Ադրբեջանը եւ ինչ է ՀՀ-ն: Եթե մեր դիվանագիտությունը լավ աշխատի, այլ երկրներ էլ կճանաչեն: Ամեն դեսպան պետք է բռնի մեկ երկրի ղեկավարի կոկորդից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930