Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հովհաննես Բաչկովը գնա Բաքու, 100 տոկոսով վստահ եմ՝ օլիմպիական վարկանիշ ձեռք կբերի». Հրաչյա Ռոստոմյան

Ապրիլ 27,2016 16:50

Հայաստանի բռնցքամարտիկները օրերս Թուրքիայում կայացած վարկանիշային մրցաշարից տուն վերադարձան օլիմպիական չորս ուղեգրով: Սակայն գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը շատ է ցավում, որ մեր լավագույն բռնցքամարտիկներից 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովին չհաջողվեց վարկանիշ ձեռք բերել:

Մարզիչը վերադառնալուց հետո «Առավոտին» տված հարցազրույցում ցանկություն էր հայտնել, որպեսզի Բաչկովի համար Ռիո մեկնելու մի տարբերակ գտնվի, թեկուզ՝ սպիտակ քարտով:

Այս խնդրի շուրջ Aravot.am-ը զրուցեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

«Հովհաննես Բաչկովի համար Ռիոյի իրավունք ձեռք բերելու միակ տարբերակը Բաքվում կայանալիք վարկանիշային մրցաշարին մասնակցելն է: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ նա եթե մեկնի Բաքու, ուղեգիր հաստատ կնվաճի: Այնքան եմ համոզված, որ կարող եմ գրել եւ ստորագրել: Իսկ կմեկնի, թե ոչ, այն էլ՝ Ադրբեջանի հետ այսօրվա լարված պայմաններում, հիմա ոչինչ ասել չեմ կարող: Մոտ օրերս ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ ունենք, որտեղ, կարծում եմ, նրա գնալ-չգնալու հարցն էլ կշոշափվի», – պատասխանեց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930