Այս գիշեր ունեցել ենք երեք վիրավոր: Այս մասին ապրիլի 27-ին «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նա նշեց, որ երեք վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում. «Ոչ թե կյանքին վտանգ սպառնացող ծանր վիրավորում է, այլ ուղղակի պայմանավորված է վիրավորման ծավալով: Այսինքն՝ բեկորային վնասվածք է ստացել ազդրի ստորին հատվածում՝ կոտրվածք, տեղաշարժում: Մենք դա ենք ծանր համարում, որովհետեւ ազդրոսկրը կարեւոր գործառույթ է կատարում, եւ վիրահատության կարիք կա: Վերջին երկու օրերին կյանքին վտանգ սպառնացող վիրավորում չունենք»:
Կամավոր Խաչատրյանը հավելեց, որ մյուս երկու վիրավորների վիճակը գնահատվում է բավարար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ