ՀՀ կառավարության որոշմամբ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով ամեն տարի մրցանակաբաշխություն է կազմակերպվում: Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության և մասնավորապես զարգացման ծրագրերի հիմքում մշտապես կարևորում է միջազգային չափանիշների ներդրման և կիրառման քաղաքականությունը: Ըստ այդմ, ազգային և միջազգային ստանդարտացման աշխատանքներին ակտիվ մասնակցության և համագործակցության համար Երևանի քաղաքապետարանին հանձնվել է ոսկե մրցանակ:
2015 թվականի մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվել են 2016 թվականի ապրիլի 27-ին: Մրցանակակիր 10 ընկերություններից երկուսը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններ են: Ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության մրցանակներ են շնորհվել <<Երևաննախագիծ>> ՓԲԸ-ին և «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Երևանի քաղաքապետարան