«Ես չեմ կարծում, որ դա կոռուպցիայի, մեծ թերացման խնդիր կարող է լինի, որի արդյունքում ինչ որ մի բանում մենք տուժենք: Դա պաշտպանության խնդիրներն են, նոր կազմակերպված պրոցեսներ սկսելուց կարողանում է նաև իր համար կադրեր ընտրել: Մեր պաշտպանության նախարարությունը այս պատերազմական իրողությունից հետո նոր դերակատարում վերցնի և այնտեղ ինքը ընտրի իր կադրերին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն`անդրադառնալով, երեկ ՊՆ-ում եղած պաշտոնանկություններին:
«Պաշտոնն այնպիսի բան է, որ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող ես չունենալ»,- կարծում է Գալուստ Սահակյանը`հավելելով, որ չի կարծում, թե վերջին օրերի զոհերի մեղավորները հենց այդ երեք պաշտոնյաններն են:
Անդրադառնալով արդեն Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանը, որը հավակնում է ՀՀԿ-ին մրցակից լինել, ԱԺ նախագահն ասաց. «Չեմ կարծում, որ կուսակցությունների ավելացմամբ ինչ որ մի բան փոխվում է: Կարծում եմ, որ կուսակցությունները ինչքան շատ լինեն և համարձակ խոսեն, այնքան ավելի մեր դրությունը կլավանա»:
Դիտարկմանը`Օսկանյանն ասել է, որ բիզնես շրջանակներին համախմբելու է իր շուրջը եւ հարցին`հնարավո՞ր է գործարարների առնետավազք, քանի որ նրանք հիմնականում իշխանության կողքին են, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե հիմա հարցնեք, մի քանի անուններ կտամ` կլռվեք: Բիզնես շրջանակները շատ ու շատ մեծ են և չեմ կարծում, որ միայն իշխող կուսակցությունից են: Երբեք ու երբեք եթե կուսակցություն ստեղծելու լինեմ, երբեք ու երբեք չէի դիմի, որ ինձ փող տային, այսինքն՝ պիտի նախ և առաջ հնարավորություններ ունենաս, նոր ստեղծես: Եթե պիտի ուրիշի ունեցվածքով ստեղծես, կարծում եմ դա այնքան լավ պրոցես չէ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ