Ե՞րբ կարդիականացվի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը, հարցին՝ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը կոնկրետ ժամանակահատված չնշեց. միայն ասաց, որ կփորձեն ավտոբուսներ ներգրավվել, բայց այն հատվածներում, որտեղ ավտոբուսի աշխատելը նպատակահարմար չի լինի կսպասարկեն միկրոավտոբուսներով:
Պարոն Նավասարդյանը նաեւ ասաց, որ միկրոավտոբուսների քանակը, որն այսօր կազմում է մոտ 1200, հիսուն տոկոսով կկրճատվի:
Հարցին, թե երթուղային ցանցի արդիականացումն իրենից ի՞նչ է ենթադրում, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ 2005 թվականի համեմատ որոշակի փոփոխություններ պետք է կատարվեն, սակայն, քանի որ երկար տարիներ ուղեւորահոսքի ուսումնասիրություն չի կատարվել, կան միկրոավտոբուսային երթուղիներ, որոնք այսօր կրկնում են ավտոբուսային երթուղիներին, որի պատճառով ե’ւ միկրոավտոբուսը չի կարողանում աշխատել ե’ւ ավտոբուսային երթուղին.
«Հարկավոր է երթուղային ցանցը վերանայել, արդիականացնել, որպեսզի կրկնվող երթուղիները դուրս մնան»,-ասաց տրանսպորտի վարչության պետը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ