Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան. «Բաքուն հետին մտքեր ունի» (Տեսանյութ)

Ապրիլ 27,2016 15:17

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` տեղեկացնելով 1994 թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանի խզելու մասին: Ադրբեջանի այս քայլը արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսպես է մեկնաբանում. «Դա Ադրբեջանի վարդագույն երազանքն է` փոխել Մինսկի խումբը: Նման բան չի հաջողվի, բայց եթե ստացվի էլ, լավ չի լինի անգամ Ադրբեջանի համար: Մինսկի խումբը միակ մեխանիզմն է, որը լավ թե վատ, աշխատում է»:

Ապրիլի 27-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում դեսպանը փաստեց, որ Երեւան այցելած Մինսկի խմբի համանախագահներն իրենք վերահաստատեցին` իրենց գործը չէ, թե ով է նախահարձակ եղել. «Պետք է կարողանանք ազդել Մինսկի խմբի վրա եւ ասել, որ նման կերպ հարց չենք կարող լուծել: Գոնե օգնեն պահպանել խաղաղությունը տարածաշրջանում: Բաքուն հետին մտքեր ունի եւ երազում է, որ Թուրքիան մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորմանը»:

Իսկ գործընթացին մասնակցելու Իրանի ջանքերը պարոն Նավասարդյանը չի ողջունում. «Եթե Իրանն ասեր, որ միանում է Մինսկի խմբի գործունեությանը, դա հասկանալի կլիներ, բայց թե որ ուղղությամբ կշարժվի նա` գործելով Թուրքիայի եւ Ադրբեջանի եռյակում, մշուշոտ է: Բայց Իրանն այսօր փրկօղակ է` սահմանի ամրության տեսանկյունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930